Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պարտքը տալով, մեղքը լալով

Պարտքը տալով, մեղքը լալով
19.10.2025 | 14:21

Գրիգոր Նարեկացուն սրբադասեց կաթոլիկ եկեղեցին: ՈՒրախացել, աշխարհով մեկ էինք եղել:

Ապառիկի ժամկետը լրացել է՝ վճարել է պետք:

Քանի անգամ եմ այս անտեր ՖԲ-ում բառացի գրել ՝

«Վեհափառ Տեր, հրապարակեք

2016 թ․ Ձեր և Հռոմի Պապի միջև Էջմիածնում տեղի ունեցած գիշերային զրույցի բովանդակությունը»։

Դա չե՞ք անում:

Գոնե ասեք, թե ի՞նչ էր ուզում Լևոն -14 Պապը Ձեզանից, սեպտեմբերի 16 -ի հանդիպման ժամանակ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3384

Մեկնաբանություններ